Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Վարդան Կազանջյանին։
Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի նախագահի կայքը, Էրդողանը հայ հոգևոր առաջնորդի հետ հանդիպել է Ստամբուլի օդանավակայանի պետական հյուրատանը։ Հանդիպման հետ կապված այլ մանրամասներ չկան․ ընդունելությունը մամուլի համար փակ է եղել։