ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել՝ երկարաձգելու Ռուսաստանի դեմ ուկրաինական հակամարտության պատճառով սահմանված պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանալու էր հունվարի 31-ին։ Պատժամիջոցները երկարաձգվել են ևս 6 ամսով։
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը։
«Այո, ԱԳ նախարարները հավանություն են տվել պատժամիջոցները երկարաձգելու որոշմանը»,- ասել է աղբյուրը։