Աշխարհում կան թեյի հարյուրավոր տեսակներ։ Կան տարբեր խոտաբույսեր, որոնք կարելի է եփել եռացող ջրով: Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը բացատրել է, թե դրանցից որն է օգտակար սրտի համար։
«Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդաշարի եթերում մասնագետը նշել է, որ սիրտ-անոթային հիվանդությունները աշխարհի ամենավտանգավոր հիվանդությունների եռյակում են։ Հատուկ տեղ է գրավում թրոմբոզը։
Ճիշտ սնունդն ու լորենու ծաղկի թեյը կօգնեն նվազեցնել արյան մակարդման վտանգը։ Այս ըմպելիքը պարունակում է բավականաչափ հակաօքսիդանտներ։ Բացի այդ, այն նորմալացնում է արյան ճնշումը, նվազեցնում է սրտի իշեմիայի և սրտամկանի ինֆարկտի զարգացման ռիսկը։
«Լորենու թեյը ոչ միայն համեղ ըմպելիք է, այլև իսկական էլիքսիր անոթների առողջության համար»,- ընդգծել է բժիշկը։