Սրտանոթային հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև երիկամների պաթոլոգիա ունեցողները չպետք է պանիր ուտեն՝ յուղի և աղի բարձր պարունակության պատճառով։ Այս մասին РИАМО-ին տված հարցազրույցում զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը։
«Լակտոզայի անհանդուրժողականություն ունեցող մարդիկ նույնպես պետք է խուսափեն պանրից, թեև պանրի որոշ տեսակներ խմորման պատճառով նվազագույն քանակությամբ կաթնաշաքար են պարունակում»,- նշել է Բելոուսովը։
Նա հավելեl է, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ նույնպես պետք է սահմանափակեն պանրի օգտագործումը, քանի որ արտադրանքը բավականին բարձր կալորիականություն ունի։