Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ընդդիմության բարձրացրած հարցին՝ ինչո՞ւ է սահմանազատումն իրականացվել հյուսիսից:
«Մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ ՀՀ պետական սահմանին այնպիսի հատված չկա, որը մենք ասենք, որ չենք սահմանազատում:
ՀՀ բոլոր սահմանները Հայաստանի սահմանային հատվածներն են: Ինչ վերաբերում է հյուսիսային հատվածին, ապա այդտեղ մենք ունենք մի քանի հատվածական սահմանազատում, այսինքն՝ Բերքաբերից Կիրանց, Բաղանիսից դեպի Ջուջեվան, Կոթիի հատվածները սահմանազատված չեն: Այնտեղ մենք ունենք սահմանազատված կտորներ, որոնք անվտանգության երաշխիք են»: