Հարգելի՛ գործընկերներ, լավ նորությունն այն է, որ դուք չեք փոխվել, մնացել եք նույնը, և, ըստ էության, այն, ինչ որ այսօր կատարվեց այստեղ ձեր կատարմամբ, հերթական անգամ ապացուցում է այն, որ դուք մնացել եք դուք:
Այս մասին ԱԺ ամբիոնից դիմելով ընդդիմությանը՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Այսինքն, ՀՀ քարտեզի հետ կռիվ եք տալիս արդեն ինչքան ժամանակ է, քարտեզը ցույց են տալիս, կռիվ եք տալիս: Ճիշտ ասաց գործընկերս էլի, ոնց որ խաչը դրակուլային ցույց տաս, դրակուլան սկսի բան անել էլի, չնայած դրակուլան ձեր համեմատ շատ խարիզմատիկ կերպար էր:
Բա որ դուք ասում եք, թե մենք, ուրացել ենք, հեչ մտքներովդ չի անցնո՞ւմ, բա 2021 թվականին ինչի ՀՀ ժողովուրդը մեզ ձայն տվեց, իսկ դուք հիմա նստած եք այդ տեղում: Կարո՞ղ է մի հատ հանկարծ մտածեիք, ասեիք՝ կարո՞ղ է ամեն դեպքում դուք եք ուրացողը, կարո՞ղ է այդ ուրացման ամբողջ կենդանի հուշարձանը դուք եք ու մարդիկ հենց իրենց գնահատականը ձեզ տվել են ընտրությունների ժամանակ, իրենց գնահատականը ձեզ տալիս են ամեն օր հարցումների տեսքով և այլն և այլն»,- ասաց նա:
Կոնջորյանը շարունակեց. «Ասում եք՝ Սևանը ինչի՞ է դատարկ, լավ ա չեք ասում սիգի ձվադրման սեզոնն է, ինչի՞ ձվադրման պրոցեսը չի ցույց տալիս, կամ ասենք զինանշանի արծիվն ինչի չի միշտ այսպես սլանում, այսպես գալիս ձեր կողքով, այսպես անցնում:
Դուք ձեր առողջ բանականությունը որտե՞ղ եք թողել, երբ որ եկել եք այսօր ԱԺ, հարգելի գործընկերներ, ի վերջո քննարկումը պիտի տրամաբանության վրա հիմնված լինի էլի ինչ եք խոսում»: