Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ․ ԱԳՆ
![1585417026247_2-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/01/1585417026247_2-770x_.jpg)
Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ.
Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»,-նշված է հրապարակման մեջ։