cropped-cropped-IMG_3536.png

Վերջերս իմացանք, որ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի ղեկավարը քննարկել է մեր դեմ կազմակերպող օպերացիան․ Փաշինյան

screenshot-2025-01-16-183832-770x_

ՀԱՊԿ երկրներից մեկի ղեկավարը քննարկել է մեր դեմ իրականացվող օպերացիան։ Այս մասին ընատանեկան փոդքասթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անվտանգության մեր մոդելը ՀԱՊԿ-ն էր, չէ՞։ Վերջերս իմացանք, որ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի ղեկավարը գնացել է և քննարկել մեր դեմ կազմակերպող օպերացիան։ Եվ սա շատ վառ օրինակ է։ Եվ սա, էլի եմ ասում, անընդհատ է տեղի ունեցել մեր պատմության ընթացքում»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ անվտանգության համար անհրաժեշտ է կիրառել նաև, այսպես կոչված, փափուկ գործիքներ։

«Եվ այդ է պատճառը, որ ես խոսում եմ, ասում, մի րոպե, անվտանգության համար այլ, այսպես կոչված, փափուկ գործիքներ է պետք կիրառել նաև։ Որովհետև երբ առաջինը կոշտ գործիքն է, երկրորդը կոշտ գործիքն է, երրորդը կոշտ գործիքն  է, ապա, նշանակում է, դու անվտանգություն չունես կամ քո անվտանգությունը ուրիշի գրպանում է»,- նշել է նա։