Հատապտուղների մեծ մասն ունի հակաօքսիդանտ հատկություն, և իզուր չէ, որ բժիշկներն ընդգծում են դրանց կարևորությունը։ Օրինակ՝ այս փոքրիկ ու քաղցր հատապտուղը կարող է պաշտպանել շաքարախտից։

Սննդաբան Մարինա Մակիշան հայտարարել է, որ ազնվամորու օգտագործումը նվազեցնում է շաքարախտի առաջացման վտանգը։ Թվում է, թե դա անհնար է՝ ազնվամորին համարվում է ամենաքաղցր հատապտուղներից մեկը։

Բայց «Ռոսիա 1»-ի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում մասնագետը բացատրել է, որ ազնվամորին պարունակում է նյութեր, որոնք արգելափակում են ալֆա-ամիլազ ֆերմենտի ակտիվությունը։ Այն սովորաբար քայքայում է օսլան և այլ ածխաջրեր: Բայց երբ սննդակարգում ներառվում է ազնվամորի, սննդի ածխաջրային բաղադրիչի յուրացման գործընթացը դանդաղում է։ Ավելի քիչ գլյուկոզա է մտնում արյան մեջ:

Ելնելով այս հատկությունից՝ բժիշկները եկել են այն եզրակացության, որ ազնվամորին խորհուրդ է տրվում օգտագործել շաքարախտով հիվանդանալու վտանգի տակ գտնվող մարդկանց: Բացի այդ, հատապտուղը որպես ամբողջություն կարող է դառնալ ինսուլինի դիմադրության կանխարգելման միջոց։

Իհարկե, խոսքը թարմ ազնվամորու կամ առանց շաքարի պատրաստուկների մասին է։ Ավելի լավ է չտարվել քաղցր մուրաբաներով ։ Սակայն մասնագետները հավանություն են տալիս տնական մրգային ըմպելիքներին և հատապտուղներից պատրաստված կոմպոտներին. ավելի վաղ մենք ձեզ ասել էինք, թե ինչպես դրանք ճիշտ պատրաստել: