cropped-cropped-IMG_3536.png

Այս «դատավարությունները» մեր ազգային ողբերգությունն են․ Արման Թաթոյան

473263812-1648075069125025-1724681050450569659-n-770x_

Այս «դատավարությունները» մեր ազգային ողբերգությունն են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով:

Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար:

Ուստի, չպետք է թույլ տանք, որ ադրբեջանական այդ քարոզչությունը տարածվի մեր հասարակությունում:

Պետք է հիշենք, որ մեր հայրենակիցներն ադրբեջանական բանտերում պատանդ են, իսկ բոլոր ցուցմունքները կորզված են` նրանց անմարդկային տանջանքների ենթարկելով և «ամրապնդված» են արհեստական պատմություններով: Այս «դատավարությունները» մեր ազգային ողբերգությունն են»,- գրել է նա։