Ռուսաստանը սպասում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնի իր պաշտոնը, նախքան կխոսի ամերիկացի առաջնորդի և Վլադիմիր Պուտինի միջև շփումների նախապատրաստման մասին: Ինչպես փոխանցում է Риа новости-ն, այս մասին ասել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք հանգիստ սպասում ենք, որ Թրամփի թիմը զբաղեցնի իր տեղերը, երբ Թրամփը մտնի Օվալաձև գրասենյակ, ապա կտեսնենք, թե ինչ կլինի», – ասաց նա։
Ուշակովի կարծիքով՝ ԱՄՆ-ի ընտրված նախագահը պաշտոնը ստանձնելուց հետո բազմաթիվ խնդիրների կբախվի։ Դրանք ոչ միայն միջազգային, այլև ներքաղաքական բնույթ ունեն։