Դժբախտ ավարտով վիճաբանություն՝ հարևանների միջև
![559d721b448c1aad582b659655df3947.thumb](https://norlur.am/wp-content/uploads/2025/01/559d721b448c1aad582b659655df3947.thumb_.jpg)
Հունվարի 14-ին, ժամը 13․10-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.30-ի սահմաններում Էջմիածնի Պուշկինի փողոցում հարևանների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը դանակով հարվածել է հարևանին:
36-ամյա էջմիածինցին հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ 33-ամյա տղամարդը մահացել է
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: