Կարս քաղաքում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ կանցկացվեն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, թե զինծառայողները տարբեր ուսումնամարտական խնդիրներ կկատարեն բնակավայրերում և բարդ ռելիեֆով տեղանքում։
Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի համաձայն անցկացվելիք «ձմեռային զորավարժություններ-2025» համատեղ զորավարժությունների նախապատրաստման շրջանակում տեղի է ունեցել երկու երկրների պետական դրոշների փոխանակման արարողություն: