ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»,- գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին, Տիգրանաշենի ոլորաններում տեղի ունեցած ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը: