cropped-cropped-IMG_3536.png

Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել

f5f64cf3914c64-5f64cf3914ca5thumb-770x_

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ին զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից հետը բերած զենք-զինամթերքը թողել է Քարակերտ գյուղի շենքերից մեկի մոտ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մեկ ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփ, կարճեցված փողով ողորկափող որսորդական հրացան, հրացանի փող, մեկնարկային ատրճանակ, ձեռքի նռնակներ, նռնակի պայթուցիչ, հրապատիճ, սվին-դանակ, զրահաբաճկոն և տարբեր տրամաչափի 354 փամփուշտ:

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»: