Բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, օրթոդոնտ Մարիա Միխայլովան խոսել է պարզ ածխաջրերի, այդ թվում՝ թխվածքաբլիթների, խմորեղենի և չիփսերի օգտագործման հետևանքների մասին։

«Տնային պատշաճ հիգիենայի դեպքում որոշ ապրանքներ չեն վնասում ատամներին, սակայն, եթե բերանի խոռոչի խնամքի կանոնները չեն պահպանվում, սննդի մնացորդները կպչում են էմալի բիոֆիլմին՝ ձևավորելով փառ»,- ասել է նա Gazeta.Ru-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ նման մթերքները կարելի է փոխարինել ատամների համար առավել անվտանգներով, օրինակ՝ մրգեր, ընկույզներ, բանջարեղենային ձողիկներ, մուգ շոկոլադ՝ չափավոր քանակությամբ։

Միխայլովայի խոսքով՝ կան նախազգուշական միջոցներ, որոնք կօգնեն պահպանել առողջ ատամները։ Սա ներառում է բարձրորակ բերանի հիգիենա տանը, կանոնավոր այցելություններ ատամնաբույժին ու պինդ սննդի օգտագործումը, որոնք նպաստում են էմալի ինքնամաքրմանը: