Հարթ ներբաններով կոշիկներ կրելը հարթ մակերեսով քայլելիս հանգեցնում է ոտնաթաթի դեֆորմացման և արյան հոսքի վատթարացման, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայի Յուսուպովի անվան հիվանդանոցի ֆլեբոլոգ Ելենա Սմիրնովան։

«Մեզնից ոչ շատռերն են մտածում, որ ամբողջովին հարթ ներբանը, որ ունեն բալետկաները, սանդալներ և աղջիկների կողմից այդքան սիրելի ուգգիները, հարմար են միայն ռելիեֆով մակերևույթների վրա քայլելու համար», – ասել է Սմիրնովան:

Նա նշել է, որ ոտքի ճիշտ կամար ձևավորելու և պահպանելու համար հարկավոր է կրել փոքր կրունկով կոշիկներ՝ կամարային հենարանով:

«Հարթ մակերևույթի վրա քայլելիս պետք է բարձրացնել կրունկը, հակառակ դեպքում ոտքը կդեֆորմանա, ինչը հետագայում հանգեցնում է ոտքերի արյան հոսքի վատթարացման… Սպորտով զբաղվելու համար նույնպես պետք է կենտրոնանալ մոդելների վրա, որոնք ունեն հատուկ հենարաններ»,- հավելել է ֆլեբոլոգը։