2025 թվականին նախատեսվում է ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս

59480313-0-0-1600-901-1920x0-80-0-0-47ae7cdb7c890633a7ab197d304a016b-770x_

2025թ․ նախատեսվում է ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս, ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Փետրվարի 1-ից անցում կկատարվի տրանսպորտային միասնական համակարգի, որը ներառում է համակարգի արդիականացում և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում՝ հարմարավետ և ժամանակակից սպասարկմամբ: