Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված որսի և վաճառքի արգելքի ընթացքում դեկտեմբերի 9-26-ի խստացված շուրջօրյա միջոցառումների ժամանակ մայրաքաղաքի ու ՀՀ մարզերի շուկաներում և բացօթյա վաճառակետերում, մայրուղիներում, Սևանա լճի ջրային ավազանում ու ափամերձ տարածքներում հայտնաբերել և առգրավել են.

  • 32 լողամիջոց
  • 695 կգ ձուկ
  • 1 ապօրինի վաճառք
  • 3 ապօրինի տեղափոխում
  • 6 ձկնագողություն

Լճից դուրս է բերվել.

  • 879 ձկնորսական ցանց
  • 119 խեցգետնորսիչ
  • Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը՝ 3.473.830դր է։
  • Հարուցվել է 3 վարչական և 7 քրեական վարույթ։

Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններ։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։

Շուրջօրյա խստացված վերահսկողություն կիրականացվի նաև տոնական օրերին։