Բաժին : Աշխարհ/Տարածաշրջան
Անթալիայի օդանավակայանում ռուսաստանցի կինը նորածնին թողել է զուգարանում
Անթալիայի օդանավակայանում հավաքարարը հաշմանդամների համար նախատեսված զուգարանում նորածին երեխայի է հայտնաբերել: Հաղորդում ստանալուն պես ոստիկանությունը հետաքննություն է անցկացրել և պարզել, որ երեխային լքել է ՌԴ քաղաքացի Ե.Բ.-ն։ Այս մասին հայտնում է hurriyet.com-ը:
Պարզվել է, որ երեխային լքելուց հետո կինն ընկերոջ հետ արագ մոտեցել է անձնագրային բաժին և կատարել երկրից ելքի ընթացակարգերը։ Ե.Բ.-ի հետ գտնվող ՌԴ մյուս քաղաքացին, որը ևս պատրաստվում էր մեկնել Մոսկվա, նույնպես բերման է ենթարկվել։
Նորածինը տեղափոխվել է հիվանդանոց: