Բաժին : Աշխարհ/Տարածաշրջան
Հս. Կորեան կփակի դեպի Հրվ. Կորեա տանող ճանապարհներն և երկաթուղիները
Հյուսիսային Կորեայի բանակը հայտարարել է, որ կձեռնարկի «էական ռազմական քայլ»՝ ամբողջությամբ կտրելով երկրի տարածքը հարևան Հարավային Կորեայից. այս մասին գրում է CNN-ը՝ մանրամասնելով, որ վերջին ամիսներին բանակն ինտենսիվ ամրապնդում է սահմանը:
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնապես չեղարկել է Հարավային Կորեայի հետ խաղաղ վերամիավորման ձգտող երկարամյա քաղաքականությունը: Հայտարարությունոքւմ ասվում է, որ Հյուսիսային Կորեայի տարածքում գտնվող ճանապարհներն ու երկաթուղիները, որոնք կապված են հարավին, ամբողջությամբ կկտրվեն՝ փակելով մուտքը սահմանի երկայնքով:
«Հոկտեմբերի 9-ին կսկսվեն շինարարական աշխատանքները՝ ուղղված Հարավային Կորեայի հետ ճանապարհներն ու երկաթուղիներն ամբողջությամբ փակելուն և ուժեղ պաշտպանական կառույցներով ամրապնդելուն։ Ցանկացած պարագայում Հարավային Կորեայի հետ սահմանի մշտական շրջափակումը ինքնապաշտպանական միջոց է, որն ուղղված է պատերազմը զսպելուն և հանրապետության անվտանգությունը պաշտպանելուն»,- ասվում է ԿԺԴՀ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
Ըստ հարավկորեական բանակի՝ հունվարից ի վեր Փհենյանն ուժեղացրել է իր սահմանային պաշտպանությունը՝ ականապատելով տարածքները, հակատանկային թակարդներ կառուցելով և ապամոնտաժելով երկաթուղային ենթակառուցվածքները: