Բաժին : Քաղաքականություն
Եթե տիեզերքում կա գեթ մեկ ճշմարտություն, ապա դա սերն է. քաղաքականության մեջ երբեք չեք սխալվի, եթե առաջնորդվեք սիրով. Ազգային ժողովի փոխնախագահ
Եթե տիեզերքում կա գեթ մեկ ճշմարտություն, ապա դա սերն է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Ամեն օրը հնարավորություն է տալիս մեր սերը փոխանցել մարդկանց` ընտանիքին, գործընկերոջը, հաճախորդին, վաճառողին, հարևանին, տաքսիստին, ավտոբուսի վարորդին, աշակերտին ու ուսուցչին... Հնարավորություն է տալիս բոլորին օգնելու, նրանց մասին հոգ տանելու, սիրով վերաբերվելու, կարևոր չէ, թե ով է կամ ինչ՝ մարդ, կենդանի, մի հրաշալի ստեղծագործություն, բույս, թե հող` մեր Երկիրը:
Եթե նույնիսկ ամբողջ օրն ապարդյուն անցնի ու անօգուտ, երեկոյան խորհելիս կարող եք երջանիկ լինել, որ մարդկանց ու ամենին առնվազն սիրով ու հոգատարությամբ եք վերաբերվել։ Սա է ամենամեծ հարստությունը։
Երբեք չեք սխալվի, եթե առաջնորդվեք սիրով. բիզնեսում, ծառայության մեջ, քաղաքականության մեջ, հարաբերություններում, կրթության մեջ, թե կենցաղում։
Չեք սխալվի, եթե առաջնորդվեք սիրով` ամե՜ն պահի` ներկա պահին։ Դա է Ճանապարհը։
Ճշմարտությունը Սերն է, եթե տիեզերքում կա մեկ գեթ Ճշմարտություն:
Այս պահին ես սա զգում եմ և ցանկացա կիսվել ձեզ հետ»,- գրել է նա: