Բաժին : Հասարակություն
Ավելորդ քրտնարտադրությունը կարող է վտանգավոր հիվանդության մասին վկայել․ ինչ է ասել բժիշկը
Բրիտանացի բժիշկ Էլլի Քեննոնը զգուշացրել է, որ ավելորդ քրտնարտադրությունը կարող է լինել մի շարք լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ արյան քաղցկեղի ախտանիշ:
Բժշկի խոսքով՝ դաշտանադադարի ժամանակ կանանց մոտ հաճախ նկատվում է ուժեղ քրտնարտադրություն։ Այսպես կոչված տաք բռնկումները տեղի են ունենում էստրոգենի մակարդակի նվազման պատճառով: Բացի այդ, որոշ մարդիկ կարող են ինտենսիվ քրտնարտադրություն ունենալ ալկոհոլ, կոֆեին պարունակող ըմպելիքներ կամ որոշ սննդամթերքներ օգտագործելուց հետո:
Մյուս դեպքերում, ինչպես նշել է Քեննոնը, հանկարծակի ավելացած քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին, գրել է Daily Mail-ը։
Բժիշկը հավելել է, որ հազվադեպ դեպքերում ավելորդ քրտնարտադրությունը կարող է վկայել արյան քաղցկեղի որոշ տեսակների մասին, որոնք առավել հաճախ ախտորոշվում են 80 տարեկանից բարձր մարդկանց մոտ։