Բաժին : Քաղաքականություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է խորհրդարան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է խորհրդարան՝ վավերացման։
Այն սկզբում կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ դրական եզրակացություն ստանալու դեպքում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը, հայտնել են լրատվամիջոցները։
ԱԺ-ում այս հարցով զեկուցող է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին, իսկ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ի որոշմամբ հաստատել էր, որ այն համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։