Ռուսաստանը ափսոսում է ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության շարունակվող «սառեցման» համար․ Զախարովա

Ռուսաստանը ափսոսում է ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության շարունակվող «սառեցման» համար և ողջունում է երկրի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին: Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ

 
 

Նրա խոսքով՝ պետությունն ինքը պետք է որոշի, թե ինչն է իր համար կարևոր և ինչի կարիք ունի։ «Բայց մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը նույնքան օգտակար է անվտանգության ոլորտում, որքան ԵԱՏՄ-ն՝ տնտեսական ոլորտում։ Մենք այս երկու կառույցների շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցության խոչընդոտներ չենք տեսնում»,- ընդգծել է Զախարովան։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.