Բաժին : Աշխարհ/Տարածաշրջան
ՌԴ-ն անում է ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում աղետալի զարգացումները կանխելու համար․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնությունն անում է ամեն ինչ Մերձավոր Արևելքում աղետալի զարգացումները կանխելու համար: Ճեպազրույցի է ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվան մշտական կապի մեջ է միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ»,- ասել է նա։
«Այս երկարամյա հակամարտության լուծումը գտնվում է բացառապես քաղաքական և դիվանագիտական հարթության մեջ, և անհրաժեշտ է ապավինել գործող միջազգային իրավական դաշտին և նորմերին։ Վաշինգտոնը դանդաղ, միանգամայն անարդյունավետ միջնորդական ջանքեր է գործադրում՝ փորձելով արաբների աչքին ներկայանալ որպես խաղաղարար»,- ընդգծել է Զախարովան։