ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել, տարածքային ամբողջականությանն էլ վնաս չի հասցվել. Փաշինյան

ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել, ընդհակառակը՝ ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի հասցվել, այլև արձանագրվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Ինչ վերաբերում է սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի բովանդակությանը՝ ընդդիմությանը ծանոթացնելու հարցին, Փաշինյանն ասաց.

 

«Ես իմ անձնական որոշմամբ այդ հնարավորությունը տվել եմ, որ դուք ծանոթանաք այդ թղթերին: Ծանոթացել եք, հետո սոցիալական ցանցերում իրականությանը չհամապատասխանող  գրառումներ եք արել, ձեր քաղաքական նպաակներով շահարկել, ես էլ արգելել եմ, լավ եմ արել: 

 

Դուք գնաք, տեքստը կարդաք, գաք տեքստի մասին հեքիաթներ պատմեք, մենք էլ սուս ու փուս նստե՞նք, որն է  տրամաբանությունը:  Ես ձեզ տվել եմ այդ հնարավորությունը, որ դուք որպես ԱԺ պատգամավորներ, ծանոթ լինեք գործընթացին: Ավելին ասեմ՝ երևի ՔՊ խմբակցության պատգամավորները ծանոթ չեն»,- ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.