Բաժին : Հասարակություն
Բժիշկը զգուշացրել է տան պայմաններում պատրաստվող ձկների վտանգավորության մասին
Ի տարբերություն տարածված կարծիքի՝ աղը ախտահանող հատկություն չունի։ Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում խոսել է մակաբուծաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Ելենա Չերնիշևան։
«Երբեմն մարդիկ իրենք են ձուկ պատրաստում, օրինակ՝ կարմիր ձուկ։ Միևնույն ժամանակ, նրանք չեն հետևում ձկան կամ մսի պատշաճ պահպանման ու ախտահանման տեխնոլոգիային։ Տեխնոլոգիան պետք է լինի խիստ։ Վարակումը կարող է լինել սուր, օրինակ՝ աղտոտված մսի տրիխինոզ»,- ասել է նա:
Եթե թարմ ձուկ եք գնել, ապա այն պետք է երկար սառեցնել սառնարանում, հետո պատրաստել, իսկ աղը նպաստում է բակտերիաների դանդաղ զարգացմանը։