Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հոկտեմբերի 2-ից 4-ը նախատեսում է շրջիկ ծառայություն իրականացնել Լոռու մարզում

Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի ևքաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

 
 

Հոկտեմբերի 2-ից 4-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Լոռու մարզում:

Մասնավորապես՝

 
 

Լոռի Բերդ համայնքում՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11.00-17.00,

 

Ստեփանավան համայնքում՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 09.00-17.00,

 

Գյուլագարակ համայնքում՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 09.00-11.00, 

Կուրթանում՝ ժամը 12.00-14.00,

Վարդաբլուրում՝ ժամը 15.00-17.00։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.