Բաժին : Մեկնաբանություն
Ժպտալը նորմալ է միջազգային հանդիպումներում, թուրքերի և բոլորի հետ. Պետրոս Ղազարյանը լուսանկարներ է հրապարակել
Ժպտալը նորմալ է միջազգային հանդիպումներում, թուրքերի և բոլորի հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության մեկնաբան, լրագրող Պետրոս Ղազարյանը:
«Քանի օր է ֆեյսբուքյան հայրենասերները, կայքերը, տելեգրամ ալիքները, մի խումբ լրագրողներ, վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ վերլուծում են Փաշինյանի ժպտադեմ նկարը` իբր բռնացրել են նրա թրքամետ լինելը:
Մեր ողբերգություններից մեկն էլ հասարակության ու քաղաքական որոշումներ կայացնողների միջև խողովակի դեր կատարող այդ շերտի այդ աստիճան դատարկությունն ու տկարամտությունն է։
Եթե վերլուծաբաններն ու լրագրողները այսպիսինն են, բա հասարակությունը ինչպես պիտի մարսի քաղաքական հարցերը և ադեկվատ որոշումներ կայացնի։
Չէ որ նկար վերլուծող այդ դատարկագլուխ ու անպատասխանատու պլեադան միջնորդն է վերնախավի ու հասարակության միջև։
Այս նկարներով ուզում եմ ասել, որ ժպտալը նորմալ է միջազգային հանդիպումներում, թուրքերի և բոլորի հետ։
Իսկ եթե մեր ղեկավարները, թուրք տեսած Գառնիկի դեմքով հանդիպեն թուրք ղեկավարներին, մենակ խայտառակ կանեն իրենց, բոլորին և պետությունը»,- գրել է նա: