Աննա Հակոբյանն ու Էրդողանի կինը ջերմ շփվել են

Այսօր Նյու Յորքում մասնակցեցի ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից ընդունելությանը: Այս մասին իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը և տեսանյութ հրապարակել:

 

Տեսանյութում գրկախառնվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին մասնակից երկրների ղեկավարների կանանց հետ: Հատկապես ընդգծել է Ջիլ Բայդենի հետ իր գրկախառնությունները և, իհարկե, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ`Էմինե Էրդողանի հետ իր ջերմ շփումները:

 

Նկատենք, որ այս հանդիպումը տեղի է ունեցել 44–օրյա պատերազմի տարելիցի նախօրեին եւ Արցախի հայաթափման տարելիցի ժամանակ այն դեպքում, երբ Թուրքիան բացահայտ սատարել ու սատարում է Ադրբեջանին իր բոլոր գործողություններում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.