Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ համատեղ կառուցել է  ճառագայթային բուժման կենտրոն, որը հագեցած է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ռադիոիզոտոպային ժամանակակից սարքավորումներով:

 

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել քաղցկեղի բուժման  համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Ներկայացվել են վերջին սերնդի ռադիո և բրախիթերապևտիկ արդիական սարքավորումները,  գերմանական Siemens Healthineers ընկերության նորագույն ճառագայթային պլանավորման համար նախատեսված տոմոգրաֆը, որոնց  միջոցով ստեղծվում են առավել ճշգրիտ պատկերներ՝ արդյունավետ ճառագայթային բուժում իրականացնելու համար:

 

Կենտրոնը հագեցած է նաև պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆով, որը, ըստ պատասխանատուների, եզակի է ՀՀ-ում: «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնն առանձնանում է նաև ժամանակակից ռադիովիրաբուժությամբ: Ռադիովիրաբուժությունը բժշկական միջամտության տեսակ է, որը թույլ է տալիս իրականացնել բարորակ և  չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև այլ ախտահարումների ճառագայթային բուժում` արմատապես վերացնելով ուռուցքածին բջիջները: Կենտրոնում տեղակայված ռադիովիրաբուժության սարքին ինտեգրված է  «Identify» համակարգ, ինչը եզակի է ԱՊՀ -ում:

 

Վարչապետը կարևորել է առողջապահության ոլորտում այն ծրագրերը, որոնք պետպատվերի շրջանակում ուղղված են քաղցկեղի բուժմանը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է մասնավոր հատվածի կողմից ժամանակակից առողջապահական կենտրոնների հիմնումը և նորագույն սարքավորումների ներդրումը, ինչը թույլ կտա մատուցել է բարձրակարգ ծառայություններ: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.