Ինչ ավելացնել սուրճին՝ նիհարելու համար․ պատասխանում են սննդաբանները

Սուրճը կարող է ոչ միայն աշխուժացնել, այլեւ նպաստել քաշի կորստի։ Խմիչքի հատկությունները փոխելու համար հարկավոր է դրան ճիշտ բաղադրիչ ավելացնել։ Այս մասին ամերիկյան She Finds հրատարակությանը հայտնել են սննդաբանները։ Փորձագետ Նենսի Լիի կարծիքով՝ քրքումը սուրճի ամենաակնառու հավելումը չէ, սակայն այն է, որ ըմպելիքին տալիս է յուրահատուկ հատկություններ։

Համեմունքը հարուստ է կուրկումինով, մի նյութ, որը հայտնի է իր հակաբորբոքային ազդեցությամբ և ունի ջերմագին ազդեցություն՝ ստիպելով մարմնին ավելի շատ ջերմություն արտադրել։ Սա արագացնում է կալորիաների այրումը։ Բացի այդ, քրքումի հակաօքսիդանտ հատկությունները նվազեցնում են ինսուլինի դիմադրությունը, նվազեցնում արյան շաքարը, խոլեստերինը և վերացնում նյութափոխանակության խանգարումները, որոնք հաճախ հանգեցնում են գիրության:

 
 

Բժիշկ Դանա Էլիս Հաննեսը խորհուրդ է տվել շաքարը փոխարինել դարչինով։ Համեմունքը կբարելավի օրգանիզմի արձագանքը ինսուլինին և կունենա հակաբորբոքային ազդեցություն։ Մասնագետի խոսքով՝ որքան թույլ են օրգանիզմում բորբոքային պրոցեսները, այնքան նվազում է քաշի ավելացման վտանգը։

 

«Բորբոքման բացակայության դեպքում նյութափոխանակությունն ավելի արագ է այրում կալորիաները», - ասել է Հաննեսը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.