Եթե Սնուփ Դոգի համերգը չկայանա, վճարված գումարները կվերադարձվեն. Ժաննա Անդրեասյան

Թե երբ տեղի կունենա Սնուփ Դոգի համերգը չեմ կարող ասել, որովհետև ԿԳՄՍ նախարարությունը չի կազմակերպում համերգը, մենք ընդամենը հանդիսանում ենք ֆինանսավորող կողմը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

Նախարարը նշեց, որ համերգի բանակցությունները և կազմակերպումն ամբողջութամբ «Դոպինգ սփեյս» ընկերության գործն է:

 

«Մեք նրանցից նաև գրավոր հարցմամբ պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները, ինչպես որ նախատեսված է  պայմանագրով, սպասում ենք նրանց արձագանքին:

 

Մեր տեղեկություններով բանակցություն են վարում այդ օրերի շուրջ, այս պահին որևէ հավելյալ նորություն չկա: Ելքը 2-ը կարող է լինել՝ կամ օրը կհամաձայնեցնեն և համերգը տեղի կունենա կամ եթե համաձայնության չգան երգչի հետ, և համերգը տեղի չունենա, բնականաբար, ամբողջ պարտավորվածությունը կլուծվի և բոլոր գումարները կվերադարձվեն»,- հայտնեց նախարարը:

Հիշեցնենք, որ Երևանում 2023 թ․ սեպտեմբերի 23-ին նախատեսված ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։

Սնուփ Դոգի համերգը չկայացավ՝ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմով պայմանավորված, սակայն նրան փոխանցվել է ողջ հոնորարը։ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել։ Կառավարությունը համերգի համար հատկացրել էր 2 մլրդ 319 մլն դրամ:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր՝ Սնուփ Դոգի համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.