Դպրոց նոր մուտք գործող ուսուցիչների շուրջ 16 տոկոսը տղամարդիկ են. ԿԳՄՍ նախարար

Նոր ուսուցիչների շուրջ 16 տոկոսը տղամարդիկ են, ինչը շատ ուրախալի է, որովհետև միջինում մեր վիճակագրությունը ավելի վատ ցուցանիշներ ուներ, և սա նշանակում է, որ դպրոց նոր մուտք գործող  ուսուցիչների մեջ ավելի մեծ է տղամարդ ուսուցիչների թիվը, քան սովորաբար է լինում: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

Արցախցի ուսուցիչների զբաղվածությանը վերաբերող հարցին անդրադառնալով՝ նախարարը նշել է. «ԼՂ-ից տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է մեր դպրոցներում: Գործուղման հավելյալ կարգ էինք սահմանել, որով նաև խրախուսման հավելյալ հնարավորություն էր ընձեռնվում՝ արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու տեսանկյունից և նաև հավելավճար ստանալու, որը 30 տոկոս է՝ մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելու դեպքում: Որոշ մարզերի դեպքում ևս 50 հազար դրամ ավելանում է»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.