Բաժին : Մշակույթ
Կապահովվի Մարմաշենի վանական համալիրի պահպանությունը
Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ապահովելու և նպատակային օգտագործելու, պատշաճ սպասարկում իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է հուշարձանը և դրա տարածքը ամրացնել ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:
Արդյունքում՝ կիրականացվեն հուշարձանի և դրա տարածքի պահպանությունը, պատշաճ օգտագործումը և սպասարկումը և հնարավոր կլինի նաև ապահովել մշտական հսկողություն:
Հնարավոր կլինի լուծել նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից «Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրով իրականացված լուսավորության անցկացման արդյունքում էլեկտրաէներգիայի ծախսի վճարման նպատակով բաժանորդային պայմանագիր կնքելու և վճարումները կատարելու հարցը, ինչը ներկայում հնարավոր չէ գույքի նկատմամբ իրավունքի հաստատագրված պատվիրատու կազմակերպության բացակայության պատճառով: