Կալիֆոռնիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

 

Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Նրա տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Մալիբու քաղաքից 7,3 կմ հարավ, որտեղ ապրում է 10 հազար մարդ։

 

Օջախը գտնվել է 11 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.