Ո՞ր հիվանդությունների դեպքում չի կարելի կանաչ խնձոր ուտել

Էնդոկրինոլոգ և սննդաբան Տատյանա Բոչարովան РИА Новости- ին ասել է, թե որ հիվանդությունների դեպքում չի կարելի թթու կանաչ խնձոր ուտել:

 
 

Մասնագետի խոսքով ՝ նախ այդպիսի խնձորներ չպետք է ուտեն պանկրեատիտով կամ լեղուղիների դիսկինեզիայով տառապող մարդիկ, հատկապես՝ սրացման փուլում:

«Այս ախտորոշմամբ ավելի լավ է ընտրել քաղցր տեսակներ, հեռացնել կճեպը կամ թխել: Գաստրիտի կամ խոցային հիվանդության ախտորոշման դեպքում չի կարելի օրական մեկից ավելի կանաչ խնձոր ուտել: Ավելի լավ է, եթե այն ուտեք հիմնական կերակուրից մեկ ժամ անց և ոչ թե դատարկ ստամոքսին»,- ասել է Տատյանա Բոչարովան:

 
 

Ըստ բժշկի՝ թթու խնձորը կարող է վնասել ատամի էմալը. հետևաբար, կանաչ խնձոր ուտելուց հետո պետք է ջրով ողողել բերանը:

 

«Առողջ մարդու համար ավելի լավ է օրական ուտել ոչ ավելի, քան երկու կանաչ խնձոր, հակառակ դեպքում, թթուն կարող է գրգռել լորձաթաղանթը, և, որպես կողմնակի ազդեցություն՝ մեծացնել ախորժակը», – ավելացրել է էնդոկրինոլոգը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.