Բաժին : Մշակույթ
«Լեռնեցիների պարը» արձանախումբը կտեղափոխվի Մերգելյանի այգի
Երևանի Դվին հյուրանոցի հարակից տարածքում գտնվող «Լեռնեցիների պարը» արձանախումբը տեղափոխվելու է Մերգելյանի այգի։
Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շատ կարևոր է, որպեսզի այդ ընթացքը նույնպես մենք կարողանանք գրագետ ապահովել»,-իր խոսքում նշեց քաղաքապետ Ավինյանը։
Նիստի ընթացքում հաղորդվեց, որ այդ նախագիծն ուղարկվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
Տիգրան Ավինյանը կարծիք հայտնեց, որ արդեն սեպտեմբերին այդ տարածքում կարող է ծառատունկ իրականացվել՝ դրանով էլ կազմակերպել արձանախմբի բացման արարողությունը։