«Հայֆիլմի» տարածքը կտրամադրվի Ակադեմիական քաղաքին. կառավարությունը որոշում է ընդունել

Ակադեմիական քաղաքի համար Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը ճանաչվեցին հանրային գերակա շահ։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ այդ որոշումն ընդունվեց։

 

«Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2024 թ. հունվարի 4–ին։

 

«Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17–րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր»,– գրված է որոշման հիմնավորման մեջ։

 

Այդ նպատակով պետք է ապահովվի սեփականատերերի արդարացի և համարժեք փոխհատուցումը։

Սեփականության օտարման գործընթացը թե՛ գործիքակազմի և թե՛ փորձառության տեսանկյունից պետք է կազմակերպեն Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.