Որո՞նք են խաղողի օգտակար հատկությունները, ու՞մ է այն հակացուցված

Խաղողը հարուստ է օգտակար տարրերով՝ ֆլավոնոիդներով, պոլիֆենոլներով, C, E, Р, B խմբի վիտամիններով, նաև պարունակում է սելեն, ցինկ, պղինձ, երկաթ, կալցիում, կալիում, մագնեզիում, մանգան, ալյումին, բոր, յոդ։ Կալորիականությունը ըստ խաղողի տեսակի տարբեր է. որքան քաղցր է, այքան բարձր է կալորիականությունը։

 
 

Խաղողը հարուստ բաղադրակազմի շնորհիվ խիստ օգտակար է մարդու առողջության համար։ Պոլիֆենոլները հզոր հակաօքսիդանտներ են, պայքարում են օրգանիզմում քաղցկեղածին բջիջների դեմ, դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման գործընթացը, խթանում են նաև Akkermansia muciniphila բակտերիայի բազմացումը, որ նվազեցնում է բորբոքային գործընթացների առաջացման հավանականությունը։

Խաղողը նպաստում է իմունային համակարգի ամրացմանը, բարելավում է ստամոքսաաղիքային համակարգի աշխատանքը, նվազեցնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը, նաև դրական է ազդում միզասեռական համակարգի առողջությանը։

 
 

Խաղողը հագեցնում է երեխաների օրգանիզմը վիտամիններով, որ կարևոր են իմունային համակարգի, տեսողության, նյարդային համակարգի համար։

 

Այնուամենայնիվ, պետք է հիշել՝ խաղողը պարունակում է մեծ քանակության շաքար, վնասում է անոթների պատերը։ Խաղող ցուցված չէ ֆրուկտոզայի անտանելիություն ունեցողներին, կարող է հանգեցնել նաև որովային փքվածության, մետեորիզմի, քնի խանգարման։

 

Խաղողի օգտագործումը պետք է խիստ սահմանափակեն շաքարային դիաբետ ունեցողները, նաև նիհարել ցանկացողները։ Բարձր գլիկեմիկ ինդեքսը պատճառ է դառնում ախորժակի բարելավման՝ կարող է հանգեցնել շատակերության։ Խաղողը ցուցված չէ մարսողական համակարգի օրգանների բորբոքային հիվանդությունների, խոցի, դիարեայի դեպքում։ Խիստ զգուշորեն պետք է օգտագործեն հիպերտոնիա, լյարդի ցիռոզ, կոլիտ ունեցողները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.