Բաժին : Հասարակություն
Ինչպե՞ս են կապված սեխը և արյան ճնշումը
Հիպերտոնիան կամ արյան բարձր ճնշումը ոչ միայն տհաճ է, այլև վտանգավոր՝ հղի է սրտի կաթվածով, ինսուլտով և երիկամային անբավարարությամբ։ Դրա ախտանշաններն են՝ ականջների զնգոցը, աչքերի առաջ սև կետերը, բաբախյունը, գլխի ծանրությունը, անքնությունը և դեմքի կարմրությունը։
Արյան ճնշման պարբերական բարձրացումներ են նկատվում 20-30 տարեկան երիտասարդների շրջանում, և 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ։ Այնուամենայնիվ, արյան ճնշման վրա կարելի է ազդել ոչ միայն դեղամիջոցների օգնությամբ, որոնցից շատերը, ինչպես հայտնի է, ունեն կողմնակի ազդեցություններ: Որոշ մթերքներ կարող են օգնել նվազեցնել արյան ճնշումը և բարելավել սրտի և անոթների առողջությունը:
Կալիում պարունակող մթերքներ
Կալիումը, որը նատրիումի անտագոնիստ է, օգնում է հեռացնել ավելորդ հեղուկը մարմնից: Շատ կալիում կա բանանի, ավոկադոյի, սպանախի, ռուկոլայի, կարտոֆիլի, լոլիկի և նույնիսկ սեխի մեջ: Ի դեպ, սեխի հետ ավելի լավ է զգույշ լինել. այն չպետք է խառնել այլ ամթերքների հետ։ Շաքարային դիաբետով հիվանդներին և աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցող քաղաքացիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ։