Բժիշկը բացահայտել է սեւ հաղարջի անսպասելի հատկությունները

Բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինցբուրգը թվարկել է սև հաղարջի օգտակար հատկությունները, որոնց թվում նա ընդգծել է  հատապտուղի կյանքի տեւողության վրա ազդելու ունակությունը։ Մասնագետը պնդում է՝ սև հաղարջն ունի հակատարիքային ազդեցություն։ Այն սերտորեն կապված է հատապտուղի մեջ անտոցիանների առկայության հետ՝ նյութեր, որոնք կանխում են օրգանիզմում բորբոքումների առաջացումը։

 
 

«Հաղարջի բնորոշ գույնը անտոցիանին է՝ հակաբորբոքային նյութեր, որոնք դանդաղեցնում են ծերացումը։ Հենց բորբոքումն է հրահրում տարբեր հիվանդություններ և արագացնում տարիքային հետևանքների դրսևորումը»,- ասել է փորձագետը։

Միխայիլ Գինզբուրգը հավելել է նաեւ, որ հայտնի սեզոնային հատապտուղը մարդկանց պաշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից։ Ասկորբին և ֆոլաթթուները կարևոր են սրտի մկանների առողջության համար, իսկ նատրիումը, կալիումը, մագնեզիումը և երկաթը կկանխեն անեմիան և կնվազեցնեն արյան ճնշումը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.