Գևորգ Պապոյանը ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման հայաստանյան գործակալության (USAID) ներկայացուցիչներին

Նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 6-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման հայաստանյան գործակալության (USAID) ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Սևակ Միքայելյանն ու Նարեկ Հովակիմյանը: Հայտնում են նախարարության մամուլի ծառաությունից:

Հանդիպմանը ներկայացվել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի արդյունքներն ու երկրորդ տարվա համագործակցության հնարավոր ոլորտները:

 
 

Ծրագրի հիմնական նպատակներն են ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների բարելավումը արդյունավետ կառավարման ապահովման համար, տնտեսական կայունության բարձրացումը՝ նպատակային ոլորտների արտահանումային մրցունակության ավելացման միջոցով, ինչպես նաև ֆինանսական կապիտալի արդյունավետ օգտագործումը։

Նախարարը կարևորել է ակտիվ փոխգործակցությունը և ընգծել այն քայլերն ու ուղղությունները, որոնք առաջնահերթ են կայուն և զարգացող տնտեսություն ունենալու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.