Աշխարհը սառել է Իրանի պատասխան գործողության սպասումից, իսկ «մերձավորարևելյան առյուծը» հանգիստ ծրագրում է իր գործողությունը․ իրանագետ

Աշխարհը սառել է Իրանի պատասխան վրիժառական գործողության սպասումից. անհանգստություններ, վախեր, գաղտնի բանակցություններ, անորոշություն և այլն։ Այս մասին իր թելեգրամյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

 

«Իսկ «մերձավորարևելյան առյուծը» հանգիստ ծրագրում է իր գործողությունը՝ վստահ սեփական ուժերի և հնարավորությունների վրա՝ գիտակցելով, որ արդարության հետ որևէ աղերս չունեցող այս աշխարհում հարգում են ուժեղին և հաշվի նստում միայն նրա հետ։

 

Ընդամենը 40 տարի առաջ սեփական նույնիսկ մեկ հրթիռ չունեցող այս հինավուրց պետությունն ու քաղաքակրթությունն այժմ հրթիռային գերտերություն է, գրեթե միջուկային տերություն, տարածաշրջանում և միգուցե նաև աշխարհում լավագույն արբանյակ ուժերի և կառույցների լայնածավալ ցանցի կառավարիչ։

 

Իրանը կարելի է սիրել, չսիրել կամ նույնիսկ ատել, բայց չհարգելն անհնարին է, ինչպես անհնարին է նրա վրիժառությունից չանհանգստանալը և խուսափելը», - գրել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.