Գյումրիում ձին կծել է 7-ամյա աղջնակի թևը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Գյումրիի Վարդանանց հրապարակում գտնվող ձին երեխայի աջ թևը կծել է: Հրապարակում ծառայություն կատարող պարեկները երեխային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Տուժած երեխան 7-ամյա աղջիկ է և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.