Վտանգավոր խալ. ինչպե՞ս ճանաչել մելանոման

Մելանոման մաշկի քաղցկեղի տեսակ է, որի ժամանակ նկատվում է մելանոցիտների (պիգմենտային բջիջների) անվերահսկելի աճ։

 

Նորմալ մելանոցիտները տեղայնացված են էպիդերմիսի (մաշկի արտաքին շերտ) բազալ շերտում: Մելանոցիտները արտադրում են մելանին կոչվող սպիտակուցը, որը պաշտպանում է մաշկի բջիջները` կլանելով ուլտրամանուշակագույն ճառագայթները: Մելանոցիտները հավասար քանակությամբ բաշխված են սև ու սպիտակ երանգ ունեցող մաշկի ներսում, բայց սև երանգ ունեցող մաշկում գտնվող մելանոցիտները ավելի շատ մելանին են արտադրում: Մուգ շագանակագույն կամ սև երանգի մաշկ ունեցող մարդիկ ուլտրամանուշակագույն ճառագայթումից շատ ավելի քիչ են վնասվում, քան սպիտակամաշկերը:

Մելանոցիտների բարորակ աճը հանգեցնում է խալերի (ստույգ անվանումը՝ բարորակ մելանոցիտային նևուս) և պեպենների առաջացման: Մելանոցիտների չարորակ աճը հանգեցնում է մելանոմայի: Մելանոման նկարագրվում է որպես՝

 

Մելանոմայի զարգացումը ցույց տվող նշանները կարող են լինել՝

 

չափսերի հանկարծակի աճ;

 

մակերեսի փոփոխություն;

խտացում՝ սովորաբար անհավասար;

թուլացում կամ ավելի հաճախ գույնի մգացում;

նևուսի հատվածում մազերի բացակայություն;

նևուսի շուրջ էրիթեմատոզ սահմանագծերի առաջացում;

նևուսի շուրջ բծավոր պիգմենտացիայի առաջացում;

հաճախակի արյունահոսություն;

քորի, այրոցի և ցավի առաջացում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.