Այսօր որոշում կայացրինք օգոստոսին կազմակերպել «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային եռօրյա արշավ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան կրկին հեծանիվ է վարել մի խումբ քաղաքացիների հետ։ Նա այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկար։

 

«Այսօր տեղի ունեցավ մեր 4-րդ հեծանվային զբոսանքը Երևանում՝ 20 կմ: Հեծանիվը ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է. կեցցե՛ հեծանիվը։

 

Հ.Գ. Այսօր որոշում կայացրինք օգոստոսին կազմակերպել «Սևանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային եռօրյա արշավը: Մասնակիցների չափանիշները կորոշվեն և կհրապարակվեն առաջիկայում. խնդիրն այն է, որ արշավի մասնակիցներից կպահանջվի օրական մոտ 70 կմ հեծանիվ վարել և մասնակցելու հնարավորություն տալուց առաջ նախ պետք է համոզվել, որ պոտենցիալ մասնակցի առողջությունը և հմտությունները բավարարում են դրա համար: Սպասեք լուրերի», - գրել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.