1-ին հրաժարականը՝ Հանրային հեռարձակողի խորհրդում

Հայաստանի Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«1-ին հրաժարականը Հանրային հեռարձակողի խորհրդում․
 
Ուրախությամբ տեղեկացա, որ հրաժարական է տվել ՀՀԽ 7 անդամներից մեկը՝ Վահրամ Մարտիրոսյանը։ Վստահ չեմ, որ հրաժարականը կապված է Հանրային ռադիոյի տնօրենի հունիսի 5-ի տապալված մրցույթի կապակցությամբ արված հայտարությանս մեջ առկա առաջարկի հետ (որպես հիշեցում քիչ անց կզետեղեմ մեկնաբանություններում), բայցևայնպես ողջունում եմ Հանրային հեռարձակողի խորհուրդը լքելու պարոն Մարտիրոսյանի որոշումը։
 
Հունիսի 5-ի հայտարարությանս մեջ մանրամասնորեն ներկայացրել եմ Խորհդրի առկա կազմի հետ կապված մտահոգություններիս հիմքերը։ Պարոն Մարտիրոսյանի հրաժարականն այդ հիմքերը դարձնում է էլ ավելի ցցուն»։ 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.