Փաշինյանը Սևակ Միքայելյանին նշանակել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Նիկոլ Փաշինյանը Սևակ Միքայելյանին նշանակել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

 

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սևակ Միքայելյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»:

 

Նշենք, որ Սևակ Միքայելյանը տնտեսագիտության թեկնածու է։ Նա դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Շուրջ 15 տարվա աշխատանքային փորձ ունի տնտեսագիտության ոլորտում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.